Իվան Դինև (բուլղար․՝ Иван Божидаров Динев, նոյեմբերի 8, 1978(1978-11-08), Սոֆիա, Բուլղարիա), նախկին գեղասահորդ Բուլղարիայից, Բուլղարիայի չեմպիոն՝ տասնմեկ անգամ, տասներեք Աշխարհի և տասնչորս եվրոպայի առաջնությունների մասնակից, 1998, 2002, 2006 թվականների օլիմպիադայի մասնակից տղամարդկանց մենասահք ձևում։
Իվան Դինևը մասնակցել է աշխարհի պատանեկան հինգ առաջնությունների։ Տարբեր տարիների Իվան Դինևը մարզվել է Լյուդմիլա Մլադենովայի, Ռաֆայել Հարությունյանի[1] և Իգոր Պաշկևիչի ղեկավարությամբ։ 2005-2006 մրցաշրջանում նա Կալիֆոռնիայում մարզվել է Անժելա Նիկոդինովի ղեկավարությամբ, որի հետ ավելի ուշ ամուսնացավ։ 2012 թվականին նրանք դուստր ունեցան։